Վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ին, ժամը 23.30-ին, Երեւանի Սասնա ծռերի փողոցի եւ Եղվարդի խճուղու հատման վայրում «21104-110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հունիսի 11-ին, ժամը 10.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 61-ամյա Նորիկ Թարվերդյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Կատարվում է քննություն։




Լրահոս