Այժմ ընթանում է Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը։ Նիստի օրակարգում հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի հարցի քննարկումն է: Ընդ որում, արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։
Նկատենք, որ կառավարության որոշմամբ տարածքի իրացման իրավունք է տրվել 18 տարբեր կազմակերպությունների: Այդ ընկերությունները, սակայն, իրար հետ կապված են: Նրանցից մեկը «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ն է, մնացյալ 17-ը՝ Արևմտյան Հայաստանի տեղանուններ պարունակող ընկերություններ են: 33-րդ թաղամաս կոչվող այս տարածքը կամ Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ է ճանաչվել դեռ 2008 թվականի նոյեմբերին, վերջին անգամ՝ 2018 թվականի մարտի 22-ին:
Ըստ այդ որոշման, միայն մի քանի շենք` հիմնականում փողոցների վրա գտնվողներն ունեն պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ, իսկ թաղամասի ներսում գտնվող 19-րդ դարի կառույցները, չնայած իրենց մեկդարյա պատմությանը մինչ օրս տեղ չեն գտել պատմամշակութային հուշարձանների ցանկում։
Արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ