![](https://armlur.am/wp-content/uploads/2020/06/32066_gagik_tsarukyan_14_01_M.jpg)
Վաղ առավոտից խուզարկություն էր իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Քիչ առաջ նա հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, թե պատրաստ է մինչև վերջ գնալ և, անբարոյականի զավակ կլինի, եթե հետ կանգնի։
Դրանից հետո Ծառուկյանը գնաց Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության։ Նշենք, որ ԱԱԾ-ում հարցաքննվել է նաև Իշխան Զաքարյանը, ինչպես նաև խուզարկություններ էին Գեղարքունիքի մարզում։
Հավելենք, որ առանձնատան դիմաց հավաքված աջակիցներն այժմ շարժվում են դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք։