ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատգամավորներին գցել էին գետնին, Կարինե Պողոսյանը վատացավ․ ինչ է կատարվում ԱԱԾ-ի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ շենքի դիմաց լարված իրավիճակը շարունակվում է։ Ոստիկանները ԲՀԿ-ականների նկատմամբ ուժ են կիրառում։ Նրանք կին  պատգամավորներին գցում են գետնին՝ քաշ տալով հանում մայրուղուց։

Ոստիկանները քաշքշել են պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանին, Իվետա Տոնոյանին։ Կարինե Պողոսյանի ինքնազգացողությունն այդ ընթացքում վատացել է։

Նշենք նաև, որ քաշքշուկի ժամանակ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին ոստիկանները հեռացրին ցույցի վայրից։

Հավելենք, որ ԲՀԿ-ականները հայտարարել են, որ պատրաստ են մնալ ԱԱԾ շենքի մոտ, անգամ գիշերեն այնտեղ, մինչև Ծառուկյանին բաց թողնելը։

Ընդգծենք, որ եթե Գագիկ Ծառուկյանը ձերբակալվի, ապա նրան կարող են պահել 72 ժամ, որի ընթացքում պետք է խորհրդարանում քննարկվի նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս