![](https://armlur.am/wp-content/uploads/2019/01/12666_hh_glxavor_dataxazutyun_M.jpg)
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որեւէ քաղաքական որոշում չկա եւ չի կարող լինել: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային Ժողովին ՀՀ գլխավոր դատախազի կողմից դիմելը քաղաքական գործընթաց չէ: Այն բացառապես իրավական է եւ պայմանավորված է բացառապես ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարությամբ:
Այս պահին կոնկրետ քրեական գործերով ընթանում է քննություն, դրա ընթացքից եւ ձեռք բերվող ապացույցների բավարարության հանգամանքով պայմանավորված են որոշվելու դատավարական գործողությունները»,- ասաց Աբրահամյանը։