Իրավական պրոցեսը գնում է իր հունով․ Արման Բոշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկություններ ստացավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները հանդիպում-քննարկումներ են իրականացնում: Ըստ այդ տեղեկությունների ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության մի քանի անդամների հետ հանդիպում է իրականացնում` իրավիճակով պայմանավորված:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արման Բոշյանից Armlur.am-ը փորձեց պարզել տեղեկությունը: Մեր զրուցակիցն ասաց, որ ինքն այժմ տանն է, վարչության նիստի մասին որևէ տեղեկություն չունի. «Մամուլին եմ հետեվում, որևէ տեղեկություն չունեմ»:

Մեր դիտարկմանը, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները հայտարարում են, որ իմքայլականները իրավիճակին գնահատական չեն տալիս, ինչու չեք արձագանքում մեր զրուցակիցն ասաց.«Գնահատականներն ամբողջական իրավական տիրույթում են, պրոցեսը քաղաքական չէ ու այն չի կարող քաղաքական բնույթ ունենալ, իսկ իրավական պրոցեսը գնում է իր հունով»,-եզրափակեց ՔՊ-ականը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս