ԱԱԾ-ի հայտարարության հետքերով. ԲՀԿ-ն 2017-ին ընտրության չի մասնակցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտարարություն էր տարածել, որում շոշափվում էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անունը և անդրադարձ կատարվում Երևանի ավագանու 2017 թվականի ընտրություններին: Մասնավորապես, հաղորդագրությունում ասվում է.

2017 թ. մայիսի 14-ի  Երևանի  ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում, համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով, մայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայր, ինչպես նաև ընտրելու իրավունք ունեցող շուրջ 100-120 հազար ՀՀ քաղաքացիների դրդել են իրենց հաշվառման իրական վայրերից կարճ ժամանակով, ձևականորեն տեղափոխվել և ՀՀ օրենսդրությամբ ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով, հաշվառվել  փաստացի նրանց համար ժամանակավոր կամ մշտական բնակության վայր չհանդիսացող՝ Երևան քաղաքի վարչական շրջանների տարբեր հասցեներում, որպիսի պայմաններում հնարավորություն են ստացել նշված անձանց ներառելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ցուցակներում և այդ կերպ Երևանի ավագանու ընտրություններին ապահովել անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներ, իսկ ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո նշված անձանց կրկին տեղափոխել և հաշվառել են Երևան քաղաքից դուրս գտնվող՝ իրենց  հաշվառման իրական վայրերում։

Սակայն ուշագրավ է, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը 2017 թվականին չի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցել է ՀՀԿ-ն, «Ելք» դաժինքն ու «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:  ԲՀԿ-ն մասնակցել է 2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններին:




Լրահոս