Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առա ջադրելու, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե դատախազ Արթուր Դավթյանը արդյոք մինչև այժմ զրուցել էր «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Դավթյանը նշեց, թե առաջին անգամ է ներկայացնում այս քրեական գործի հետ կապված հանգամանքները: Հարց ուղղեց նաև Գևորգ Գորգիսյանը՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի վերաբերյալ միջնորդությունները, որոնք պետք է քննարկվեին, սակայն դատախազը հետ էր վերցրել դրանք:
Մանրամասները՝ տեսանյութում