ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զուգադիպությո՞ւն. 2 տարի առաջ նույն օրը բերման ենթարկվեց Մանվել Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անձամբ ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանն էր այսօր եկել Աժ՝ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ տանելու համար:

Հավելենք, որ 2018 թվականի հենց այս օրը ԱԱԾ տարվեց նաև Մանվել Գրիգորյանը և կրկին Միքայել Համբարձումյանի կողմից:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում քննարկվում  է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առա ջադրելու, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Իսկ Մանվել Գրիգորյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս