Այս պահին ԱԱԾ–ի դիմաց հավաքված են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մեծաթիվ աջակիցները։ Այնտեղ է նաև ԲՀԿ-ական պատգամավորները։ Ոստիկանության մեծաթիվ ուժեր են կենտրոնացված ԱԱԾ–ի դիմաց։
Այնտեղ հավաքված ԲՀԿ-ականները հայտարարել են, որ ուրորէ իրենց առաջնորդը դուրս կգա ԱԱԾ-ից, իսկ Գագիկ Ծառուկյանի աջակիցները սպասում են նրան։
ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ Ծառուկյանն ազատության մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև կլուծվի նրա խափանման միջոցն ընտրելու հարցը։
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ–ն 87 կողմ ձայնով քվեարկել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին։