Ազգային անվտանգության ծառայությունում այսօր ժամեր շարունակ հարցաքննվող ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն արդեն դուրս է եկել ԱԱԾ-ից։
Ինչպես արդեն հայտել էր ArmLur.am-ը, Ազգային անվտանգության ծառայությունը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Մեր տեղեկություններով՝ այսօրվա հերթապահ դատարանը Երևան քաղաքի Շենգավիթի դատարանն է, և հենց այստեղ են քննելու Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը։ Այս պահին դատարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ կան կուտակված։ Սակայն դժվար է ասել՝ այսօր թե վաղն առավոտյան կքննեն միջնորդության հարցը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր քննեց Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազության միջնորդությունն ու ազատությունից զրկելու միջնորդագիրը, ապա քվեարկությամբ հաստատեց։ Գագիկ Ծառուկյանը երեկ և այսօր հարցաքննվել է ԱԱԾ-ում։