Հայտնի է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննության ժամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառակյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը տեղի է ունենալու այսօր երեկոյան՝ ժամը 19։00-ին՝ ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ և սահմանված ծրագրով։ Խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվում։ Բոլոր քաղաքական որոշումները կայացվելու են քննարկումների և քաղաքական թիմի ներկայացուցիչների կոնսենսուսի պայմաններում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովն քննեց Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազության միջնորդությունն ու ազատությունից զրկելու միջնորդագիրը, ապա քվեարկությամբ հաստատեց։ Գագիկ Ծառուկյանը երեկ և այսօր հարցաքննվել է ԱԱԾ-ում։
Ինչպես արդեն հայտնել էինք, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նախկին պատգամավոր, նույն գործով անցնոց Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդությունները Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննելու է դատավոր Ռոբերտ Պապոյանը:

Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրսնեգրքի 154.2 հոդվածով՝ ընտրակաշառքների հետ կապված: Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանում փակ, գաղտնի քվեարկություններով համաձայնություն տրվեց Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն։ Այս միջնորդությունները ներկայացրել էր գլխավոր դատախազը:

Բացի 2017 թվականի ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործից, Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է Ծառուկյանին առնչվող ևս երկու գործի մասին։ Դրանցից մեկը վերաբերում է Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Օնիրա քլաբ» ընկերությանը։ Իսկ մյուսը Առինջի պաշտոնատար անձանց գործողություններին է վերաբերում։ Այս դեպքում նրանք, ըստ ԱԱԾ-ի, պետությանն էական վնաս են պատճառել, երբ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը Ծառուկյանին պատկանող ֆիրմա «Նյու» ՍՊԸ-ի կողմից օգտագործվել է որպես արդյունաբերական նշանակության, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է գրեթե 380 միլիոն դրամի կամ 804 հազար դոլարի վնաս։




Լրահոս