Այսօր խորհրդարանում ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված երեկ խորհրդարանում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունների հետ, որի ընդունմամբ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ հավանություն տրվեց նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն:
Փաշինյանը նշեց, որ քննվում է 3-րդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը: « Ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում