Խոյ
Խոյերին այսօր կարևոր է տիրապետել իրենց, վերահսկել իրենց իմպուլսները, հավակնությունները, սովորությունները: Անզսպվածությունը կարող է հանգեցնել վեճի, սթրեսի, ընդհանուր իրավիճակի սրման: Աճում է կենցաղային վնասվածքների հավանականությունը: Ընտանեկան և ամուսնական տարաձայնությունների, տարածքային վեճերի հավանականությունը մեծ է, եթե կողմերից յուրաքանչյուրն արդարության մասին իր պատկերացումներն ունի:
Ցուլ
Ցուլերին այսօր դժվար կլինի խաղաղ և հանգիստ քաղաքականություն վարել: Օրը հակում է իմպուլսիվության, անսովոր իրավիճակը կարող է ցանկացած պահի ձեզ կամ շրջապատողներին դուրս բերել հավասարակշռությունից: Կարող է շիկանալ հոգեբանական մթնոլորտը: Մեծանում է կենցաղում և ճանապարհին բարդ իրավիճակների հավանականությունը, ընդհուպ մինչև վթարային իրավիճակների: Բացառված չեն ինտենսիվ տնային հոգսերը:
Երկվորյակ
Երկվորյակներին օրը ստիպում է ավելի ակտիվ զբաղվել ռեսուրսներով: Հնարավոր է ստիպված լինեք հնարամտություն, գործնականություն դրսևորել: Արժե հաշվի առնել ռիսկերը, վնասների հավանականությունը: Կարող է ակտուալ թեմա դառնալ վերանորոգումը, պաշարների համալրումը, նախագծի փրկությունը, բիզնեսի զարգացումը, թանկարժեք նվերը կամ զվարճանքը: Անհանգստությունների առիթ կարող են դառնալ ֆինանսները:
Խեցգետին
Խեցգետիններն այսօր սուր են արձագանքում իրենց վերաբերող իրադարձություններին: Շատերն ունակ են բուռն բողոքի, վտանգավոր արկածախնդրության, ոչ ստանդարտ ժեստի, համարձակ քայլի: Հնարավոր է քմահաճություն, հավակնոտություն, ձեր ուզածին ցանկացած գնով հասնելու ցանկություն: Կարող է դժվար լինել ժամանակին կանգ առնելը: Հավանականություն կա վնասվածքների, սթրեսների, ընտանեկան վեճերի:
Առյուծ
Առյուծների համար այսօր կարևոր է զգացմունքային գործոնը: Եթե այն կարգավորված չէ, նույնիսկ բարենպաստ իրավիճակներում բարձրանում է խոցելիությունը, իրադարձությունների անկանխատեսելի շրջադարի հավանականությունը: Անհավասարակշռվածությունը կարող է դրդել վտանգավոր քայլի: Արժե հոգ տանել պաշտպանությանը, այդ թվում՝ հոգեբանական: Կրիտիկական գործոն կարող է լինել թիկունքի առկայությունը կամ բացակայությունը:
Կույս
Կույսերին աստղերը շրջահայացության կոչ են անում, սակայն միևնույն ժամանակ ոգևորում և հիշեցնում են, որ անհնար ոչինչ չկա: Հաջող պահ է ռիսկային գործողության համար, եթե կորցնելու ոչինչ չունեք կամ ցանկանում եք կոտրել շաբլոնները. ամեն ինչ եղածի պես թողնելու փորձը ձեզ վրա կարող է ավելի թանկ նստել: Օրը կարող է կապված լինել անհանգստությունների, սթրեսների, չնախատեսված ծախսերի հետ:
Կշեռք
Կշեռքների համար այսօր կարևոր է արագ արձագանքել իրավիճակին: Կարող են ոտնահարվել ձեր իրավունքները, ինքնասիրությունը, պատիվը և արժանապատվությունը, կամ վտանգներ ստեղծվել ձեր մտերիմների համար: Միևնույն ժամանակ, ավելի լավ է սահմանափակվել պաշտպանական միջոցառումներով և չանցնել հարձակման, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Չարժե ուժերը վատնել թույլ հակառակորդների վրա:
Կարիճ
Կարիճների համար օրը հոգսառատ և ուսուցողական է: Հնարավոր է հարկադրված արկածախնդրություն կամ հրատապ գործերի շարան: Ծանրաբեռնության մեծացումը և կանոնների խախտումը կարող է անդրադառնալ ձեր առողջության վրա: Կարող է ակտուալ դառնալ տեխնիկական և բուժական ծառայությունների թեման: Օգնությունը կարող է վրա հասնել ոչ այն ժամանակ, երբ սպասում եք, և ոչ այն տեսքով, կարող է շատ թանկ լինել կամ կպչուն:
Աղեղնավոր
Աղեղնավորներն այսօր հակված են տարվել և տրվել զգացմունքներին, ինչի պատճառով ի սկզբանե հաջող իրավիճակը կարող է բազմաթիվ հոգսերի և ապրումների հանգեցնել: Պարգևը երաշխավորված է, սակայն կարող է թանկ գնով տրվել: Սթրեսը կստիպի մոռանալ ինքնապահպանման բնազդի մասին և ոչ ստանդարտ միջոցառումների անցնել: Կարող եք կրքի, ազարտի, խանդի զոհ դառնալ: Հնարավոր են անհանգստություններ և ռիսկեր:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին աստղերը հուշում են, որ այսօր պոտենցիալ կոնֆլիկտային օր է, ընդ որում՝ խոցելի են ամենամտերիմ հարաբերությունները: Բացառված չեն ծնողների, գործընկերոջ հետ վեճերը: Հնարավոր է տարածքային կամ այլ մրցակցության սրացում: Մեծ է կենցաղային կամ այլ ավրալի հավանականությունը: Ցանկալի է վերահսկել ձեր արձագանքները: Չարժե ընդունել մարտահրավերը կամ սադրել, եթե պատրաստ չեք ժամանակին կանգ առնել:
Ջրհոս
Ջրհոսներին խորհուրդ է տրվում հաշվի առնել ճանապարհին, կենցաղում, մերձավոր շրջապատում խնդիրների հավանականությունը: Այսօր դժվար է պահպանել չեզոքություն, սառնասրտություն: Տեխնիկական և իրավական նրբություններից զատ՝ կարևոր են նաև զգացմունքային շարժառիթները: Կարող է դժվարություն ներկայացնել ռացիոնալ մտածողությունը, իրադարձությունների վերլուծությունը: Կրքերն ավելի ուժեղ կեռան, եթե խոցվել են ազգակցական կամ հայրենասիրական զգացմունքները:
Ձկներ
Օրը հագեցած և արկածներով լի կդառնա այն Ձկների համար, որոնք հակված են արկածախնդրությունների, անդունդի եզրով քայլելու: Իրադարձությունները թույլ են տալիս սուր զգացողություններ ապրել: Չեզոք և երկչոտ Ձկները հնարավորություն կունենան լցվել խիզախությամբ և իրենց փորձել նոր դերում: Արժե հիշել, որ օրն էներգատար և դինամիկ է: Հանգամանքները կամ ազարտը թույլ չեն տա ճանապարհի կեսին կանգ առնել: