Ժողովրդի վրա օտար մարդ են կանչում, դա արդեն զզվելի է․ Արտավազդ Բայաթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես վտանգներ առայժմ չեմ տեսնում, ես հեղափոխության կողմնակիցն եմ: Հեղափոխությունը շարունակվում է եւ դեռ երկար կշարունակվի: Սա արյուն թափելու հեղափոխություն չէր, եթե արյուն թափելով լիներ՝ կարող է տեւեր մի քանի ամիս, բայց մանրակրկիտ, կամաց-կամաց ընթանում է առաջ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող գործողություններին:

«Ես կանգնած եմ իմ բոլոր ընկերների կողքին, ովքեր կողմ են հեղափոխություն իրականացնելուն: Մենք կարող ենք որպես քաղաքացի կողքից խոսել, բայց նման գործողություններում շատ գաղտնիքներ կան՝ կա´մ դատարանն է որոշում, կա´մ քաղաքական որոշում է լինում: Բայց այն հանգամանքը, որ նրանք հավաքվել գնացել են մեր ժողովրդի վրա, օտար մարդ են կանչում, դա արդեն զզվելի է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողիկողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմիցընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս