ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր էջում ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստանին՝ հայտնել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով եւ կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։
«Ժողովուրդ» օրաթերթը զրույցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ:
-Տիկի՛ն Ղազարյան, ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը քննադատել էր գործող իշխանություններին՝ կոչ անելով զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներ կիրառելուց: Արդյո՞ք իշխանությունն այս ընթացքում փորձել է լռեցնել ընդդիմությանը:
-Ցավոք պետք է արձանագրեմ, որ քաղաքական խոսքի ու քաղաքական ելույթների շուրջ որեւէ դիմադրություն չի եղել «Իմ քայլ»-ի կողմից, հետեւաբար նման պնդումը չի համապատասխանում իրականությանը: Եթե նկատել ենք, հենց այդ օրը, երբ մենք քննարկում էինք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, «Իմ քայլը» խմբակցությունը ողջ դաշտը բաց թողեց եւ հնարավորություն տվեց ԲՀԿ-ին արտահայտվելու եւ հակափաստարկներ ներկայացնելու: Սա նշանակում է, որ իրենց հնարավորությունները խոսելու ավելի մեծ էին եւ նրանք ավելի հնարավորություն ունեին ներկայացնելու:
Եվ այն պնդումները, որ իշխանությունը լռեցնում կամ ճնշում է, այդպես չի եղել , եւ մի քիչ ուշադիր դիտորդը կնկատեր դա, եւ չի կարող ՀՀ-ում այդպես լինել: Եվ ակնհայտ է, որ այն փաստը, որ քրեական հետապնդումներ են իրականացվում այն մարդկանց նկատմամբ, ովքեր քաղաքական գործունեություն ծավալելու հավակնություն ունեն, ամենեւին չի առնչվում նրանց քաղաքական աշխատանքին, այլ քրեական գործերի տիրույթում է: Այդ մանրեւներն այնքան էլ տեղին չեն. քաղաքական գործունեությամբ զբաղվելն ինդուրգենցիա չէ:
Մանրամասները՝ տեսանյութում
Զրուցեց Սոնա Գրիգորյանը