Ընդդիմադիր դաշտում ճակատ է ձեւավորվում՝ ի դեմս ՀՅԴ, ԲՀԿ, «Մեկ Հայաստան», «Հայրենիք», «Ազգային օրակարգ» կուսակցությունների, որոնք առաջիկա օրերին, գուցե՝ այսօր, համագործակցության հուշագիր կստորագրեն։ Մի քանի օր է՝ տեքստի վրա են աշխատում: Հիշեցնենք, որ այս ուժերի ներկայացուցիչները մի քանօ օր առաջ հանդիպել են ՀՅԴ գրասենյակում եւ հայտարարել, որ իրենց մոտ կա փոխըմբռնում:
Այս հարցերի շուրջ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ, նաեւ փորձել հասկանալ, թե ինչ համագործակցություն կարող է լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը 2 մլրդ դրամ գրավով ազատ կարձակվի: Աբովյանը չթաքցրեց, որ այս ընթացքում բանակցություններ կան մի քանի ուժերի հետ: ԲՀԿ-ական պատգամավորը նաև նկատեց, որ այս իրավիճակը ստեղծվեց այն բանից հետո, երբ իշխանությունն առերեսվեց իրականության հետ ու սկսեց հասկանալ:
-Պարո՛ն Աբովյան, ինչ փուլում են ընդդիմադիր ուժերի հետ Ձեր բանակցությունները:
-Այո, բանակցությունները ընթանում են, ինչպես մենք հայտարարել ենք: Մեր բանակցություններն ընթանում են այն ուժերի, քաղաքացիների հետ, որոնք իրոք մտահոգ են այս անտանելի իրավիճակի հետ կապված, որը տիրում է Հայաստանում: Եվ այո, սա բնականոն քաղաքական պրոցես է, որին մենք այսօր ականատես ենք լինում:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գևորգյան