«Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսից մահացել է իր հայրը․
«Այսօր 77 տարեկանում կորոնավիրուսից մահացավ հայրս՝ Աքիլես Մարտիրոսյանը։ Ընտանիքի որոշմամբ, հոգեհանգստի արարողություն չի կազմակերպվի, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա միայն ընտանիքի մասնակցությամբ»:
ArmLur.am-ի և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Աքիլես Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։