ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ե՞ս եմ մեղավոր. ես պատրաստ եմ ինքնակամ գնալ այդ պատիժը կրելու. Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուզում եմ միայն մի հայտարարություն անել, եթե երկրի այս վիճակը՝ համաճարակի տարածումը, այս աղքատությունը, տնտեսական անկումը, ե՞ս եմ մեղավոր, պատճառը ե՞ս եմ. ես պատրաստ եմ ինքնակամ գնալ այդ պատիժը կրելու, բայց էլի եմ ասում՝ ինձ համար շատ զարմանալի է այս ամենը։ Պատմության մեջ չկա այս հոդվածով՝ ընտրակաշառքով, մարդ կալանավորել»,– այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից դուրս գալով, այս մասին հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Լրագրողի հարցին, երբ գործադիրի մաս էիք կազմում,  ինչո՞ւ այդ ժամանակ չէիք ասում, որ դա քաղաքական հետապնդում է, Ծառուկյանը պատասխանեց. «Ես կասկածում էի, բայց իրավունք չունեի դա արտահայտելու, միշտ մտածել եմ, որ քննությունը կատարվի, բայց այսօր ես ինչ ասացի, իմ ասածներին տեր եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս