Առաջին լրատվականը գրել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակցականներ Արմեն Եղիազարյանը և Տարոն Սիմոնյանը այսօր հանդիպում են ունեցել ՀՀ երկրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է հրապարակմանը` գրելով.
«Բարոյական և մարդկային տարրական նորմերից զուրկ մեկը տեղեկություններ է տարածել առ այն, որ «Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Տեղեկացնում եմ, որ ԼՀԿ բոլոր հանդիպումները թափանցիկ են, հրապարակային և միշտ լուսաբանվող: Մի տրվեք անբարոյական ստեր տարածող քստմնելի արշավին: Հուսով եմ, որ իրեն հարգող ոչ մի ԶԼՄ չի արտատպի այս նյութը:
Առողջ եղեք»: