Փոփոխություն՝ ԱԺ աշխատանքի պարալիզացումը կանխելու համար. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հայկ Գևորգյանը և Վահագն Հովակիմյանը առաջարկում են փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում և ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող պատգամավորներին գրավոր քվեարկության հնարավորություն տալ:

Գործող օրենքով նման իրավունք ունեն պաշտոնական գործուղման մեջ գտնվող պատգամավորները, մինչդեռ օրենքի նախագծի հեղինակները համարում են, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված անաշխատունակության մեջ կարող է հայտնվել պատգամավորների զգալի մասը, ինչի արդյունքում խորհրդարանի աշխատանքը կարող է կաթվածահար լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս