ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուստամ Բադասյանը պնդում է՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը դրական է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտահերթ նիստը մեկնարկեց:  Նիստի օրակարգում մեկ հարց է՝ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին: Ըստ այդմ, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ նախագծով մինչ այս Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է: Դրանից հետո ելույթ ունեցավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ խոսեց Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին՝ այն որակելով դրական:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս