Ինչու հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց:

Որոշումն ընդունեց դատավոր Աննա Դանիբեկանը: Հետաձգման պատճառը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայությունն է: Փաստաբանը դատարանին տեղեկացրել էր, որ շփվել է կորոնավիրուսիով հիվանդի հետ եւ պետք է թեստ հանձնի:

Հիշեցնենք, որ դատարանն այսօր վերսկսել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը:




Լրահոս