Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հայտնեց, որ կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնել եւ պատասխանը դրական է: Նա նաև հավելեց, թե իրեն հրաշալի է զգում:
ArmLur.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ևս վարակվել է կորոնավիրուսով, թեստի պատասխանը երեկ է եկել: Հիշեցնենք, որ իշխող խմբակցության այլ պատգամավորներ էլ մեկուսացած են:
Հ.Գ. Քիչ առաջ Վիկտոր Ենգիբարյանը նաև հայտարարություն տարածեց, ասելով, թե երեկ կեսօրին հանձնել է թեստ, արդյունքը՝ դրական։ «Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։ Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ եւ պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց», – հայտնել է նա։