Լոռու մարզի Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմը մեկուսացվել է. նրանցից մեկի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս։ Այս մասին հայտարարություն է տարածել Գյուլագարակ համայնքը։
«ԵՂԵՔ ԱՎԵԼԻ ՈՒՇԱԴԻՐ….
Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմը մեկուսացվել է։
Դեռեւս նրանցից միայն մեկի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս, ով այժմ գտնվում է Երեւան հիվանդանոցում։
Աշխատակազմի մնացած աշխատակիցները ինքնամեկուսացվել են»,- ասվում է հայտարարության մեջ։