Ոստիկաններն այժմ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունում են։ Այս մասին հայտնում է ընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։ Նկատենք, որ ավելի վաղ ոստիկանության աշխատակիցները այցելել էին «Արմնյուզ» հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու։ Նշվում էր, որ պատճառը հաղորդավարների՝ եթերում առանց դիմակի լինելն էր։
Մեդիայի տարբեր ներկայացուցիչներ քննադատել էին ոստիկանության գործողությունները՝ այն համարելով խոսքի ազատությանն ուղղված քայլ։