Մոսկվայում նկատել են կորոնավիրուսով հիվանդացության տեմպի նվազում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում COVID-19-ի նոր դեպքերի թիվը գրեթե 10 տոկոսով ավելի քիչ է, քան մեկ շաբաթ առաջ, արդեն 4 օր նոր դեպքերի թիվը ցածր է՝ 600-ի սահմաններում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Մոսկվայում կորոնավիրուսի իրավիճակի վերահսկման և մոնիտորինգի օպերատիվ շտաբին:

«Ռուսաստանի մայրաքաղաքում հաստատվել է կորոնավիրուսի 680 նոր դեպք: Սա 9.3% -ով պակաս է, քան մեկ շաբաթ առաջ: Չորս օր շարունակ նոր դեպքերի թիվը ցածր մակարդակում է՝ մոտ 600-ի սահմաններում»,-հայտնել են շտաբից:

Նշվում է նաև, որ նոր դեպքերի 45 տոկոսը 18-45 տարեկան մարդիկ են, 32.7 տոկոսը՝ 46-65 տարեկան, 10.4 տոկոսը՝ 66-79 տարեկան: Իսկ 5.4 տոկոսը 80-ից բարձր տարիքի անձինք են, 6.5 տոկոսը՝ երեխաներ:

«Բոլոր պացիենտները, ինչպես նաև նրանց հետ սերտ շփվածներն արդեն բժշկական հսկողության տակ են»,-հայտնել են շտաբից:




Լրահոս