ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալկոհոլային խմիչքների արտադրողները՝ ծանր վիճակում. նոր բողոքի ալիք կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ակցիաներին զուգահեռ, ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում է ծանր վիճակ ստեղծվել: Այս ոլորտում արտադրության ծավալների տարեսկզբից սկսած նվազման միտումը շարունակվում է: Պատճառը՝ կորոնավիրուսն է եւ դրա հետեւանքով հայտարարված արտակարգ դրությունը: Նշենք, որ վերջին ամիսներին մեր հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները փակ են եղել, իսկ վերջիններս, ինչպես հայտնի է, օղու, կոնյակի, գինու եւ գարեջրի հիմնական սպառողներն են:

Չի բացառվում, որ առաջիկայում բողոքի մեծ ալիք բարձրացնեն նաեւ ալկոհոլային խմիչքների արտադրողները, որոնք վերջին ամիսներին լուրջ խնդրի առաջ են կանգնել եւ ֆինանսական կորուստներ են ունենում: Մեկ տարվա ընթացքում ալկոհոլային խմիչքի արտադրող ընկերությունները զգալի նվազեցրել են ծավալները: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ օղու արտադրության ծավալները հունվար-մայիսին 28 տոկոսով նվազել է, գինին՝ 28.3 տոկոսով: Իսկ ահա գարեջրի արտադրության ծավալները այս տարվա հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է 16.1 տոկոսով: Անկում արձանագրվել է անգամ հանքային ջրերի ոլորտում՝ 2.4 տոկոսով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս