Ինչ աշխատանքներով է զբաղվելու ԲՀԿ-ում ստեղծված աշխատանքային խումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ծավալուն հայտարարություն էր տարածել, որում ի թիվս այլ հարցերի, խոսել էր նաեւ կուսակցությունում ստեղծված աշխատանքային խմբի մասին:

«Իմ հանձնարարությամբ կուսակցությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հատ-հատ հավաքում, վերլուծում է  թույլ տված սխալները, որոնք առողջություն ու կյանք են արժեցել ու արժենում մեր ժողովրդի համար։ Մենք չգիտենք վաղը մարդկանց առողջության  վրա ինչ հետևանքներ է ունենալու այս վարակը։ Ջահելների վրա, երիտասարդ մայրերի վրա։ Մեղքի զգացումից պետք է ձայններդ դուրս չգար, մինչդեռ տաքուկ աշխատասենյակներից Ծառուկյան եք քննադատում», – նշել էր Ծառուկյանը:

ArmLur.am-ը փորձեց հասկանալ՝ ինչ աշխատանքային խմբի մասին է, ովքեր են անդամները եւ ինչ գործունեություն են ծավալելու առաջիկայում: Սյս առնչությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը նշեց. «Աշխատանքային խմբի կազմում են կուսակցության քաղխորհրդի անդամները, պատգամավորներ, տնտեսագետներ, քաղաքագետներ, բժիշկներ: Այն ղեկավարում է պարոն Ծառուկյանը: Մենք փորձում ենք՝ ամեն մեկն իր ոլորտի հետ կապված, ինֆորմացիա հավաքագրի, որպեսզի հետագայում մեր մասնագետները կարողանան վերլուծել կատարված աշխատանքները»:

Ս.Գ.




Լրահոս