Այսօր առավոտից կրկին ցույց էին անում Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգից բողոքող դիմորդներն ու նրանց ծնողները: Ծնողները բողոքում են, թե իրենց երեխաները բարձր բալեր են հավաքել, սակայն չեն ընդունվել, իսկ օրինակ ցածր բալ հավաքածներն ընդունվել են:
«Շատ ֆակուլտետներում 7.5 միավոր ստացածներն ընդունված են, ես չեմ ասում, որ ավելի բարձր ստացածներն ու իմ տղան գնան նրանց տեղում նստեն, ոչ, բայց թող նախարարը Կառավարության նիստում հարց բարձրացնի, որ բարձր միավորներ ստացած դիմորդների համար տեղեր ավելացվեն, դրանից պետությունը միայն շահում է»,- նշեց ծնողներից մեկը:
Դիմորդներից մեկի մայրը հայտնեց, թե գոնե պետք է տեղեր ավելացնեն, որն էլ կլինի հարցի լուծումը: Նա պատմեց, որ իր որդին ԵՊԲՀ-ի դիմորդ է, 14.5 միավոր է ստացել, իր առաջին հայտով դիմած ֆակուլտետ չի ընդունվել, սակայն մյուս հայտերով ևս չի ընդունվել, մինչդեռ ավելի ցածր միավորներ ստացած դիմորդներն արդեն ընդունվել են: