ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2021թ. Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրական մի շարք փոփոխությունների փաթեթը, որը ներառում է Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեի առաջարկը։
Կոնգրեսական Փալոնը կարևորել է օրենսդրական փոփոխության ընդունումը, քանի որ Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: Այս կապակցությամբ Փալոնեն ասել է․
«Պետք է վստահ լինենք, որ ամերիկյան արտաքին օգնությունը չի հակասում մեր արժեքներին ինչպես տանը, այնպես էլ դրսում»:
Ըստ նրա՝ այս փոփոխությունը հիմք է հանդիսանում Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ, Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն, այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։