Ռուսաստանում «Տվոյ դոմ» առևտրային ցանցերում վաճառքից հանվել են հայկական ապրանքները: Այս մասին rbc.ru-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
Ի շարունակություն «Ֆուդ Սիթիի» հայատյացության՝ այսօր հայ արտադրողներին դուրս են հանել Մոսկվայի «Քո տունը» առևտրի կենտրոնից։
Նշենք, որ «Քո տունը» առևտրի կենտրոնի սեփականատերն է Արազ Աղալարովը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի տարբեր քաղաքների և, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր: Մասնավորապես մեր հայրենակիցները Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը չէին կարողանում իրացնել ռուսաստանյան շուկաներում: Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայում, որի կայանատեղիում երկու օր է կայանած էին հայաստանյան պետհամարանիշերով բեռնատարներ ՝ բեռնված գյուղատնտեսական մթերքներով և մասնավորապես՝ ծիրանով: