ԵԱՀԿ համանախագահները կոչ են անում նախապատրաստվելու լուրջ առարկայական բանակցությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշչիկը հերթական հայտարարությունն են արել։

Նրանք ողջունում են հարաբերական կայունությունը, որը հուլիսի 16-ից սկսած հաստատվել է Ադրբեջան-Հայաստան սահմանի երկայնքով:

Համանախագահները կոչ են անում կողմերին օգտվել այս վիճակից ՝ նախապատրաստվելու լուրջ առարկայական բանակցություններին ՝ հակամարտության համապարփակ լուծում գտնելու համար:

Համանախագահները մեկ անգամ եւս կարեւորում են՝ ինչքան կարևոր է զերծ մնալը սադրիչ հայտարարություններից և գործողություններից այս զգայուն ժամանակաշրջանում։

Համանախագահները նշում են, որ իրենց գործունեության քննադատությունը եւ միակողմանի պահանջների առաջ քաշումը կարգավորման ձեւաչափի փոխության համար, նպաստավոր չեն կառուցողական երկխոսության վերսկսման համար:

Նրանք վերահաստատում են, որ տևական խաղաղ կարգավորման հասնելու քաղաքական կամքը լավագույնս դրսևորվում է ` խստորեն պահպանելով հրադադարը և զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից:

Նրանք երախտագիտություն են հայտնում միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, այդ թվում ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրամիության առաջնորդներին իրենց ջանքերին նվիրվածության եւ ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերի համար։

Համանախագահները վերահաստատում են, որ սկզբունքները և տարրերը, ինչպես ամրագրված են 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարության մեջ, մնում են ուժի մեջ Նրանք պատրաստ են ցանկացած պահի հանդիպել ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հետ:

Համանախագահները նաև շեշտում են, որ ԵԱՀԿ դիտորդները հնարավորության դեպքում կժամանեն տարածաշրջան։




Լրահոս