Հացի մեջ թաքցրել են արգելված իր ու փորձել այն մտցնել քրեակատարողական հիմնարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ռենտգեն սարքով զննության ենթարկելով կալանավորված
անձ Գ.Մ.-ի անվամբ եղբոր կողմից բերված հանձնուքը, հայտնաբերել են հացի մեջ քողարկված բջջային հեռախոսի
մաս կազմող դետալ:

Դրանից անմիջապես հետո տվյալ հանձնուքի հասցեատիրոջ խցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաև
փոխարինման ենթակա անսարք դետալով «Iphone-6» ապրանքանիշի համապատասխան բջջային հեռախոսը։

Հարկ է նշել, որ հիշյալ արգելված իրը հերթական անգամ հայտնաբերվել է ամիսներ առաջ Հայաստանի
Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված
«RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի շնորհիվ, որի
կիրառմամբ հանձնուքների զննությունը դարձել է անհամեմատ արագ, արդյունավետ և հուսալի:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս