ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սևանա լճում վիճակը շատ վատ չէ, շատ լավ էլ չէ». կառավարության հանձնարարականի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փոքր Սևանում մենք այսօր չունենք կանաչած հատված, Մեծ Սևանում էլ շատ քիչ հատվածներ են կանաչած, հուսանք՝ ինքն իրեն հետ կգնա»: Այսօր Սևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը:

Իսկ ահա «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը նշեց, որ  կանաչման գործընթացը սկսվում է հունիսին, սակայն այս տարի , ոչ այնքան բարձր ջերմաստիճանով պայմանավորված, ուշ է սկսվել՝ հուլիսի 15-ից, և շուտ էլ կավարտվի:

Մանրամասները ՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս