ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արթուր Վանեցյանը կմեկնի Արցախ. ում հետ կհանդիպի ԱԱԾ նախկին տնօրենը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկա օրերին պատրաստվում է Արցախ մեկնել: Ըստ մեր տեղեկությունների՝ Վանեցյանը պատրաստվում է պաշտոնական տարբեր հանդիպումներ ունենալ արցախյան պաշտոնյաների հետ, համագործակցության հետ կապված տարբեր քննարկումներ ունենալ: Արցախյան մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին Վանեցյանի եւ տարբեր անձանց հետ հանդիպման ժամանակացույց է քննարկվում, եւ հստակեցումներ են իրականացվում հանդիպումների վերաբերյալ:

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել տեղեկությունը՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ հանդիպումների մասին է խոսքը, ու արդյոք արդեն կա այն ժամանակահատվածը, երբ կկայանան այդ հանդիպումները: «Այս պահին պլանավորված այցելություն Արցախ չկա, եւ պաշտոնական հանդիպումների պայմանավորվածություն եւս չկա»,-հայտարարեց Վանեցյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Արցախում եւս քննարկվում է, թե ինչ ձեւաչափով պետք է լինեն այդ հանդիպումները եւ որ պաշտոնական շրջանակներում: Չի բացառվում, որ Արցախում Արթուր Վանեցյանը հանդիպի նաեւ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս