Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
«Միշել Բոլսոնարուն հուլիսի 30-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը եղել է դրական»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նրա ինքնազգացողությունը գնահատվում է լավ։ «Առաջին տիկինը կգտնվի նախագահի աշխատակազմի բժշկական անձնակազմի հսկողության ներքո»,- ընդգծել է մամուլի ծառայությունը։
Վերջերս կորոնավիրուսով վարակվել էր նաև Բրազիլիայի նախագահը։