Տավուշի մարզի Մովսես գյուղում տուն է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 31-ին, ժամը 18:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես բնակավայրում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է 18։55-ին, մարվել՝ 20։34-ին։ Այրվել է պայտյա առաստաղը (մոտ 12 քմ) և բնակարանի գույքը։




Լրահոս