Երեկ Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ որոշում է կայացվել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին առաջադրել որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու: Իհարկե վերջնական որոշումը կայացվելու է խորհրդարանում՝ փակ քվեարկությամբ: ArmLur.am-ը ներկայացնում է Երվանդ Խունդկարյանի հայտարարագիրը, որը նա որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում որևէ անշարժ գույք չի հայտարարագրել: Փոխարենը նա ունի 2014 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա, որը դատավորը ձեռք է բերել 2016 թվականին: Հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ դատավորը բանկում ունեցել է 60 եվրո և 47 հազար դրամ, իսկ կանխիկ գումար՝ 22 մլն դրամ, 6 հազար դոլար եւ ևս 2 մլն դրամ:
Մեկ տարվա ընթացքում ՍԴ անդամի թեկնածուի եկամուտները գոյացել են աշխատավարձերից, իսկ նրա որդին էլ 2 մլն դրամ նվիրատվություն է ստացել Անիկ Բաղդասարյանից: