Չնայած ամռան վերջին ամիսն է եւ ընդունված է, որ այս շրջանում քաղաքական կյանքն, այսպես ասած, կանգ է առնում, սակայն Հայաստանում դեռ շարունակում են գործընթացներ տեղի ունենալ եւ փորձում են ակտիվ մնալ նաեւ խորհրդարանական ուժերը: Սակայն նկատենք՝ ամենաակտիվը թերեւս իշխանական «Իմ քայլը» խմբակցությունն է: Այսպիսով, ինչով են զբաղված քաղաքական ուժերն այս շրջանում:
Նկատենք՝ խորհրդարանական ուժերից ամենապասիվը թերեւս Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է, եւ դա էլ իր պատճառներն ունի: Բանն այն է, որ դեռեւս հուլիսի 25-ին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խմբակցության նիստ էր հրավիրել եւ կուսակիցներին հորդորել «թայմ աութ» վերցնել, գնալ հանգստի, չմեկնաբանել: Նա նաև պատգամավորներին հասկացրել է, որ պինդ մնան, չվախենան կոմպրոմատներից: Եվ նկատենք՝ այս ընթացքում կուսակիցները աշխատում են շատ աչքի չընկնել՝ բավարարվելով միայն իրենց ֆեյսբուքյան էջերում մեկնաբանություններ գրելով:
Իսկ ահա մյուս ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ այժմ մարզային հանդիպումներ է ունենում: Նրանք պարբերաբար այցելում են մարզեր, տարբեր քաղաքներ, զրուցում բնակիչների հետ, փորձում հասկանալ առկա խնդիրները:
Ամենաակտիվը թերեւս «Իմ քայլ»-ն է. նրանք այս ընթացքում ոչ միայն խմբակցության նիստեր են հրավիրում, տարբեր հանդիպումներ եմ ունենում, այլեւ փորձում են գլուխ բերել Սահմանադրական դատարանի թնջուկը, զբաղված են տարբեր նախագծեր մշակելով: Եվ չնայած արձակուրդային շրջան է, սակայն հաջորդ շաբաթ խորհրդարանը թերևս արտահերթ կհավաքվի՝ լուծելու արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը. կառավարությունը դեռ շարունակում է քննարկումները: Քաղաքական կյանքը թերևս կակտիվանա արդեն աշնանը:
Մանրամասները՝ տեսանյութում