ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել Բագրատաշենի անցակետի հարակից տարածքից, որտեղ նրա խոսքով, 80 ՀՀ և ՌԴ քաղաքացիներ են մնացել:
«Սահմանները բացելուն այլընտրանք չունենք: Այս տեսանյութում մարդիկ պատմում են, թե ինչ վիճակում են հայտնվել Բագրատաշենում:Մոտ 80 ՀՀ և ՌԴ քաղաքացիներ արդեն երրորդ օրն է գտնվում են Բագրատաշենի անցակետին հարող տարածքում և ցանկանում են ցամաքային սահմանով անցնել և գնալ ՌԴ միանալ իրենց ընտանիքներին», – հայտնում է նա: