Շիրակի ոստիկանները յուրացման մեջ հետախուզվող կնոջը հայտնաբերեցին օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Կումայրիի բաժնի և «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 3-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Շիրակ» օդանավակայանից Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 65-ամյա Հրանուշ Ղ.-ն, որը 2004 թ. փետրվարի 19-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Հրանուշ Ղ.ն ներկայացվել է նախաքննական մարմնին:




Լրահոս