Այսօր առողջապահության նախարարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցում էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հայտարարում են որպես հանցագործ:
«Նա հանցագործ է, հայ ազգի դեմ այսօր կատարում է հանցագործություն: Նախարարն իրավունք չունի ստրատեգիական նշանակություն ունեցող սահմանամերձ համայնքներում ծննդատուն փակելու», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Լիդա Եղիազարյան