Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կրթական չափորոշիչների մասին: Նա նշեց, թե դրանք արտահայտում են կառավարության ընդհանուր մոտեցումը:
«Հաջորդ փուլում մենք արդեն ինձ մոտ քննարկումներ կունենանք առարկայական չափորոշիչների վերաբերյալ: Մենք պատրաստ ենք առաջին փուլով մեր ռազմավարական պատկերացումները կիսել հանրության հետ: Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է եւ որևէ բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն ունենալու համար հայեցակարգը հենց էսօրվանից կյանքի կոչելու համար», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում