«Բերելու եմ Երևան». «Սպիտակ Շորժա»-ի տնօրենն անձամբ է հետևում ապամոնտաժման աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտում ապամոնտաժման աշախատանքները սկսվել են: Այդպիսի հանձնարարական էր տվել Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝  «Սևան» ազգային պարկ»-ի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ , աշխատանքները մեկնարկել էին երեկ առավոտից:

Նկատենք, որ այս հանգստյան գոտին աշխատեցնելու համար ամեն դեպքում ներդրումներ էին արվել, տաղավարներ, ժամանցի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ գնել, որոնք փաստորեն այս պահին ապամոնտաժվում են՝ միեւնույն ժամանակ մարդիկ էլ մնում են առանց աշխատանքի: Ի վերջո, ինչ են արվելու այդ վրանները, ենթակառուցվածնքները, ինչ է լինելու արդյունքում: ArmLur.am-ը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ լողափի սեփականատեր Արտյոմ Մելքումյանից: Նա նշեց, թե առայժմ չի  որոշել, թե ինչ է անելու այդ իրերը: «Այս պահին ապամոնտաժման աշխատանքներն են կատարվում: Բերելու եմ Երևան, հետագայում տեսնենք», – նշեց նա:




Լրահոս