Օգոստոսի 7-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը առցանց հանրային քննարկում է կազմակերպում «Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին» թեմայով:
Մասնագետները, բնապահպաններն ահազանգում են՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանը կիսաանապատային գոտում է: Քաղաքն ունի մասշտաբային կանաչապատման, կառուցապատման կաննոնների վերանայման հրատապ անհրաժեշտություն:
Քաղաքային իշխանությունների վերաբերմունքը, սակայն, շարունակում է սպառողական լինել. նախապատվությունը տրվում է բետոնին՝ ծառերի հաշվին: Վկան՝ օրերս Մաշտոցի պուրակում հատված ծառերը:
Ի՞նչ են առաջարկում Երևանի ավագանու ներկայացուցիչները, մասանգետները. ինչպե՞ս փրկել Երևանը անապատացումից:
Բանախոսներ՝
Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ,
Հռիփսիմե Առաքելյան, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար,
Գրիգոր Երիցյան, Երևանի ավագանու ՙԻմ քայլը՚ խմբակցության անդամ
Անդրանիկ Ոսկանյան, Բնաբուժության կենտրոնի տնօրեն, թերապևտ-թոքաբան, բժշկական գիտությունների թեկնածու
Մերինե Սարգսյան, ԳԱԱ Ա․Լ․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու
Լիլիթ Խաչատրյան, էկոլոգ-բուսաբան, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի աշխատակից
Քրիստինա Վարդանայան, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, բ.գ.թ., դոցենտ
Քննարկմանը կմասնակցեն մայրաքաղաքի օդային ավազանի ուսումնասիրությամբ զբաղվող փորձագետ, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամներ:
Մասնակիցների ցանկը կլրացվի:
***
Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: