Օգոստոսի 7-14-ը դիմակ դնելու համաշխարհային շաբաթ է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օգոստոսի 7-14-ը հայտարարել է դիմակի կրման համաշխարհային շաբաթ: Նշվում է, որ սա արվում է կորոնավիրուսային համավարակի ֆոնին ամբողջ աշխարհում դիմակ կրելու պրակտիկան ավելի արմատավորելու նպատակով:

Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը մարդկանց կոչ է արել սոցցանցերում #WorldMaskWeek հեշթեգով դիմակով լուսանկարներ ու տեսանյութեր տեղադրել և ընկերներին կոչ անել հետևել իրենց օրինակին:

Հավելենք, որ  worldometers.info կայքի՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 19 567 580 դեպք, որից 724 498-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 12 562 635 մարդ:




Լրահոս