Ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է․ օգոստոսի 9-ի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ: Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի:

 

Իսկ ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք, քանի որ թանկ մարդկանց միջավայրն անգամ ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք այս երևույթի հոգեբանական ենթատեքստը կամ այլ խորքային պատճառներ, դուք ուղղակի հոգնել եք, աշխատեք մի քիչ հանգատանալ և միայնության մեջ լինել:

 

Ցուլ: Կարևոր իրադարձություններ տեղի չեն ունենում, սակայն նաև ստիպված չեք լինում ցնցումային իրավիճակներում հայտնվել:

 

Առաջին հայացքից անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիք. նման պահերին է, որ դուք վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ, վերլուծել նախկինում արածը, ձեռք բերածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել: Եթե այս ամենը ձեզ հոգնեցնեի, ապա լավագույն դեղամիջոցը դատարկ փողոցներով երեկոյան զբոսանքն է:

 

Երկվորյակ: Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Այնպես որ ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես առաջին հայացքից է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնել ձեր կողքին:

 

Հնարավոր են նոր ծանոթություններ, սակայն հիշեք, որ դուք այսօր շատ զգացմունքային եք և սուր եք ընկալում այն ամենն, ինչն ուրիշներին կարող է և անտարբեր թողնել:

 

Խեցգետին Օրը ծայրահեղ զգուշավորություն է պահանջում, դուք կարծես բարակ սառույցի վրայով եք քայլում: Հետաձգեք կարևոր գործերը, տեղափոխեք այն հանդիպումները, որոնցից կարող է կախված լինել ձեր մասնագիտական ապագան: Հրաժարվեք ցանկացած ռիսկային ձեռնարկումից, մեծ է ծուղակն ընկնելու հավանականությունը: Հրապարակային ելույթներն անցնում են չափազանց վատ, դուք ոչ միայն չեք գտնում նոր համախոհներ ու երկրպագուներ, այլև կորցնում եք հներին:

 

Այս մռայլ ֆոնի վրա լուսավոր կետ կարող են լինել մտերիմների հետ հարաբերությունները: Հարմար օր է ընկերների շրջապատում հանգստանալու, ռոմանտիկ ժամադրության և սիրային խոստովանության համար:

 

Առյուծ: Դեն նետելով ավելորդ և անկարևոր բաները` այսօր կսլանաք դեպի ձեր նպատակը, որին կհասնեք շատ մոտ ապագայում: Դուք պատվախնդիր եք, այնպես որ պետք չէ զարմանալ, որ ձեր հակառակորդներն աշխատում են խուսափել ձեզ հետ մրցակցելուց: Կանխազգացումը նույնպես շատ ուժեղ է այսօր, դրա շնորհիվ է, որ ճիշտ որոշումներ եք կայացնում ոչ միայն գործնական, այլև անձնական կյանքում:

 

Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, սակայն նոր հարաբերություններ սկսելուց առաջ պետք է ճիշտ գնահատել սեփական սպասումները և ցանկությունները, հակառակ դեպքում կհայտնվեք տհաճ իրավիճակում:

 

Կույս. Այսօր ձեզ մոտ շատ բան է ստացվում, սակայն ձեռք բերված հաջողություններն այնքան էլ զգալի չեն: Մարդիկ, ովքեր այսօր ձեր դաշնակիցներն են, շուտով իրենց կդրսևորեն ոչ լավագույն կողմերով:

 

Դրությունը փրկում են ձեր դիվանագիտական որակները, դուք հաջողացնում եք պայմանավորվել անգամ նրանց հետ, ովքեր բոլորովին չեն կիսում ձեր տեսակետը: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, հարաբերությունները կզարգանան ոչ այնքան դինամիկ, սակայն ժամանակի հետ լուրջ բնույթ կստանան:

 

Կշեռք: Օրն անհաջող է դասավորվում: Դուք անվերջ բախվում եք բարդությունների, դրա հետ մեկտեղ ազդեցիկ հակառակորդներ եք ձեռք բերում: Պաշտպանելով ձեր շահերը` դուք շատ կոշտ դիրքորոշում եք բռնում, և արդյունքում տուժում են անգամ նրանք, ովքեր ձեզ ամեն ինչում սատարում էին: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, կոնֆլիկտներ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

Ցանկալի է նվազեցնել գործնական ակտիվությունը, հետաձգել փաստաթղթերի հետ աշխատաքը, պայմանագրերի ստորագրումը և գործարքների կնքումը: Անձնական հարաբերություններում էլ ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա:

 

Կարիճ: Այսօր տրամադրությունը փչանում է ցանկացած մանրուքից, Որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձում են ուրախացնել ձեզ, նրանց մոտ ոչինչ ստացվում, իսկ դուք ավելի մռայլ ու նյարդային եք դառնում:

 

Միայնության մեջ անցկացրած ժամանակն օգնում է վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, սակայն միայն այն դեպքում, երբ դուք զբաղված եք հետաքրքիր գործով: Ոչ մի դեպքում անգործ մի մնացեք, այսօր սա է դեպրեսիայից խուսափելու միակ միջոցը:

 

Աղեղնավոր:  Փոքրիկ ուրախությունների և հաջողությունների օր է, որոնք ձեզ կայցելեն անսպասելիորեն: Չի բացառվում, որ անսպասելի գործնական առաջարկներ ստանաք և հնարավորություն ստեղծվի մասնակցել ինչ-որ միջազգային նշանակության նախագծի աշխատանքներում: Ձեր մասնագիտական և անձնական որակների մեջ կասկածող մարդիկ ստիպված են խոստովանել, որ դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի:

 

Այսօր լավ են դասավորվում ռոմանտիկ ուղևորությունները. միայնակ շրջագայողներն էլ հիանալի ժամանակ կանցկացնեն:

 

Այծեղջյուր: Այսօր խուսափեք ամեն ինչում լավագույնը լինելուց,  դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա: Անմիջականությունն ու բնական վարքագիծը հենց այն որակներն են, որ ձեզանից այսօր կպահանջվեն: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, չեն բացառվում հաճելի լուրերը: Կեսօրը կուրախացնի մի մարդու հետ հանդիպմամբ, ում դուք վաղուց կարոտում էիք:

 

Օգտակար կլինեն ուղևորություններն ու իրավիճակի փոփոխությունը: Նոր տպավորությունները կոգեշնչեն ձեզ, կօգնեն ստեղծագործական բնույթի գործերում արագ հաջողության հասնել: Հարթվում են մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնություններն ու վեճերը մնում են անցյալում:

 

Ջրհոս: Այսօր ձգտեք ժամանակը զուր չվատնել, պետք է գործել անհապաղ: Վանեք ձեզանից կասկածները և վստահեք կանխազգացմանը, այն ձեզ հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իրավիճակներից դուրս գալոն ուղղված ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ձեր ունակութան վրա:

 

Օրը հատկապես բարենպաստ է հոգեհարազատ մարդու հետ զրույցի համար, ինչը ձեզ պարգևում է փոխհասկացվածության և հաճելի շփման բերկրանք:

 

Ձկներ: Այսօր դուք հաճախ եք ռիսկի դիմում, սակայն բոլոր ձեռնարկումներն արդարացված են: Հատկապես բարենպաստ օր է բանակցություններ վարելու համար, այդ թվում այն մարդկանց հետ, ում հետ համագործակցություն չէիք էլ ակնկալում: Կարևորն այն է, որ անգամ բարդ իրավիճակներում զգացմունքները չեն գերիշխի սթափ դատողության վրա և դուք կպահպանեք սառնասրտությունը, ինչն օգուտ կբերի ձեզ և շրջապատի մարդկանց:

 

Մեծ է բուռն սիրավեպ սկսվելու հավանականությունը, որն էլ կդառնա ներշնչանքի անսպառ աղբյուր:




Լրահոս