Պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 64 256 ստուգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 9-ի դրությամբ իրականացվել է 64 256 ստուգում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։




Լրահոս