«Ես չեմ ձգտում քաղաքական կարիերա ստեղծել»․ Արտակ Գասպարյանն այլեւս վարչապետի խորհրդականը չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակ Գասպարյանն այլեւս ՀՀ վարչապետի խորհրդականը չէ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին խորհրդական Արտակ Գասպարյանը։

«Այնտեղ, որտեղ ես կարող էի օգտակար լինել, արդեն ամբողջովին կորցրել է իր ակտուալությունը: Եվ, փառք Աստծո: Նշանակում է, ամեն ինչ ճիշտ է: Ես չեմ ձգտում քաղաքական կարիերա ստեղծել, դա իմը չէ:

Ոչ մի հակասություն եւ երկիմաստություն չկա եւ չի կարող լինել: Ինչպես Փաշինյանին հավատացել եմ սկզբում, այնպես էլ հիմա եմ հավատում: Նա մարդ է, ով անկեղծ փորձում է եւ աշխատում է հանուն Հայաստանի վերականգնման: Փաշինյանին եւ նրա թիմին մեծ հաջողություններ են մաղթում: Միշտ պատրաստ եմ օգնել»,-գրել է նա:




Լրահոս